Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար

Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար

1912 թ. Ֆրեդերիկ Գոալենտ Հոպկինսը հայտնաբերեց, որ երբ առնետներին կերակրում են միայն կաթից առանձնացրած ածխաջրերով, ճարպերով ու սպիտակուցներով, ապա դրանց աճը զգալիորեն դանդաղում է: Պարզվեց, որ կաթի մեջ կա ճարպում լուծվող այլ նյութ:

 

1929 թ. Հոպկինսը դարձավ նոբելյան մրցանակի դափնեկիր «A» վիտամին կոչված նյութի հայտնաբերման համար: 1919 թ. Ստինբոկը (Վիսկոնսինի համալսարան) ենթադրեց, որ դեղին բույսերում պարունակվող ներկանյութի՝ բետա-կարոտինի ու A վիտամինի միջեւ կա որոշակի կապ: 1931 թ. շվեյցարացի Պ. Կարրերը նկարագրեց A վիտամինի քիմիական կառուցվածքը: 1947 թ. հոլանդացիներ Դ. Ա. Դորպն ու Յ. Արենսn առաջին անգամ սինթեզեցին A վիտամինը:


A վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմին

 

  • Բարձրացնում է հակաօքսիդանտային ակտիվությունը:
  • Խթանում է ոսկրերի նորացման ընթացքը:
  • Բարձրացնում է դիմադրողականությունը:
  • Պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը:
  • Առանց A վիտամինի անհնարին է գեների տրանսկրիպցիան, էմբրիոնի զարգացումն ու բազմացումը:

ԱՄՆ գյուղդեպարտամենտը (USDA) հաշվարկել է A վիտամինի պարունակությունը որոշ մթերքներում.

 

  • ձկան յուղ՝ 30 մգ (100 գրամում),
  • հնդկահավի լյարդ՝ 6.5 մգ,
  • հավի լյարդ՝ 3.3 մգ,
  • կարագ՝ 0.684 մգ,
  • պանիր «Չեդդեր»՝ 0.265 մգ,
  • 1 հատ հավկիթ՝ 0.14 մգ:


Բուսական մթերքներ

 

  • Խատուտիկի տերեւ՝ 898 մկգ,
  • գազար՝ 835 մկգ,
  • կարտոֆիլ քաղցր՝ 705 մկգ,
  • կաղամբ սպիտակ՝ 681 մկգ,
  • սպանախ՝ 469 մկգ,
  • դդում՝ 400 մկգ,
  • ուտելի կանաչիներ՝ 333 մկգ,
  • սեխ մուսկատային՝ 169մկգ,
  • ծիրան՝ 96 մկգ (կամ 1 օրվա պահանջարկի 11%)
  • պապայա՝ 55 մկգ,
  • մանգո՝ 38 մկգ,
  • ոլոռ՝ 38 մկգ:
  • բրոկկոլի. ցողուն՝ 31 մկգ, տերեւ՝ 800 մկգ (ըստ USDA-ի, ծաղիկներում A վիտամինը անհամեմատ քիչ է):

 

Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար


Կարոտինային նյութերի պարունակությունը գազարի ու դդմի մեջ

 

  • Ալֆա-կարոտին: Դդում՝ 0.52 մգ, գազար՝ 3.477 մգ:
  • Բետա-կարոտին: Դդում՝ 3.1- 3.8 մգ, գազար՝ 5.65-16.3 մգ:
  • Բետա-կրիպտոքսանտին: Դդում՝ 2.145 մգ, գազար՝ 0 :
  • Լյուտեին + զեաքսանտին: Դդում՝ 1.5 մգ, գազար՝ 0.256 մգ:

Ալֆա-կարոտին է պարունակվում նաեւ մուգ կանաչ բույսերում՝ բրոկոլի կաղամբ, կանաչ լոբի ու ոլոռ, սպանախ, շաղգամի տերեւ (ըստ USDA): Գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով գազար ուտողներն ավելի երկար են ապրում, քանի որ ալֆա-կարոտինն օգտակար է սիրտ-անոթային համակարգին: Օրգանիզմին անհրաժեշտ է օրական 518 մկգ ալֆա-կարոտին:


Լյուտեինն ու դրա իզոմեր հանդիսացող զեաքսանտինն ու այլ իզոմերները հիմնականում կուտակվում են աչքի ցանցաթաղանթի դեղին պուտի մեջ, որտեղ հանդես են գալիս որպես կապույտ գույնի զտիչ, կանխարգելում են տարիքային մակուլադիստրոֆիայի առաջացումը: Լյուտեինը շատ է եփած սպանախում՝12-18 մգ /100 գ, եգիպտացորենում՝ 0.27մգ, հավկիթի 1 դեղնուցի մեջ՝ 115–730 մգ (Coodrow E., et al, J. Nutr, 2006): Օրգանիզմին անհրաժեշտ է օրական 2.055 մգ լյուտեին, տարեցներին՝ 5-6 մգ:


Բետա-կրիպտոքսանտինը բավականին շատ է մանդարինի մեջ՝ 407 մկգ (հիմնականում՝ կլեպում): Կան տվյալներ, որ բետա-կրիտոքսանտինն օգտակար է ռեւմատոիդ արթրիտի դեպքում, հատկապես, եթե կիրառվում է զեաքսանտինի հետ համատեղ: Ըստ այլ հեղինակների կիրառվում է թոքերի ու աղիների հիվանդությունների բուժման համար:


Բետա-կարոտին

 

  • Կարմրանարնջագույն ներկանյութ (պիգմենտ) է, առավել շատ է դդմի, քաղցր կարտոֆիլի, գազարի մեջ: Որոշակի քանակներով կա բոլոր բույսերում:
  • Բնության մեջ հանդես է գալիս, որպես A վիտամինի նախորդ:
  • Պաշտպանում է մաշկը արեւի ճառագայթներից: Օրգանիզմում յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր ու լեղաթթու:
  • Բետա-կարոտինի կեսն աղեստամոքսային համակարգում վերածվում է A վիտամինի: Յուրացվելուց հետո կուտակվում է ճարպային հյուսվածքում ու մաշկում:

 

Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար

 

Բետա-կարոտինի ու ալֆա-տոկոֆերոլի (E վիտամին) յուրացման համար անհրաժեշտ է նույն սպիտակուցը (B դասի՝ SR-B1) :

 

Բետա-կարոտինի մեկ մոլեկուլը կարող է «արտադրել» A վիտամինի 2 մոլեկուլ, նման տրոհման համար անհրաժեշտ է ալֆա-տոկոֆերոլ:

 

Բույսերի կանաչ զանգվածում բետա-կարոտինը քողարկված է քլորոֆիլով:

 

Սոցիալական հարցումների (կես միլիոն մարդ) միջոցով պարզվել է, որ զարգացած երկրների կանայք սպառում են օրը 2-7 մգ բետա-կարոտին:

 

Բետա-կարոտինի մեկ օրվա պահանջարկը 3-8 մկգ է: Բետա-կարոտինը նվազեցնում է կրծքագեղձի ուռուցքի զարգացման հավանականությունը կլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ, կիրառվում է նաեւ տարիքային մակուլադիստրոֆիայի դեպքում:

 

Բետա-կարոտինի բարձր մակարդակը բարձրացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը ծխող կամ նախկինում ծխողների մոտ:

 

Բույսերից առանձնացված բետա-կարոտինը վաճառվում է դեղատներում, իսկ որպես սննդային ներկանյութ արտադրվողի ինդեքսն է՝ E160a:

 

Կարոտինային նյութերի դերը բնության մեջ

 

Աստծո նախախնամությամբ այս նյութերն՝ ածխածնի 40 ատոմ պարունակող մոլեկուլները ստեղծվել են բնությունը գլոբալ այրումից պաշտպանելու համար: Առանց կարոտինային նյութերի, մեր մոլորակի կանաչ զանգվածներն ընդամենը մի քանի ժամում կծածկվեն մոխիրի շերտով:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

10.12.2015

Հարգելի Աննա, Ձեր նկարագրած ախտանիշները կարող են առաջանալ. 65-անց մարդկանց մոտ ու մի շարք հիվանդությունների հետեւանքով: Ա. Շաքարային դիաբետ, անեմիա, ռեւմատոիդ արթրիտ, հիպերտոնիա, Շեգրենի համախտանիշ (սինդրոմ), Պարկինսոնի հիվանդություն: Բ. Նման ախտանիշներ կարող են զարգանալ թքագեղձերի տրոհման հետեւանքով, որը կարող է ի հայտ գալ գլխի ու վզի շրջանում ճառագայթային թերապիայի պարագայում: Գ. Հայտնի են թվով մոտ 400 անուն դեղորայք, որոնք նվազեցնում են թքարտադրությունը. հակադեպրեսանտ, հակաայտուցային, հակաալերգիկ, ճնշումն իջեցնող, այլ: Դ. Թքագեղձերի ֆունկցիան կարող է խախտվել նաեւ օդի չորության հետեւանքով: Բերանը խոնավացնելու համար հաճախակի խմեք փոքր կումերով ջուր, սահմանափակեք սուրճը: Ծխախոտն ու ալկոհոլը նույնպես նվազեցնում են թքարտադրությունը, իսկ կախվածությունը կարող է նվազեցնել պոպոքը: Ե. Բերանի լորձաթաղանթը չորանում է խռմփոցի պարագայում, որը կարող է առաջանալ աղի չարաշահման դեպքում: Զ. Լորձաթաղանթի չորությունը կարող է դառնալ կարիեսի զարգացման պատճառ, պարբերաբար այցելեք ատամնաբուժարան, օգտագործեք ֆտոր պարունակող ատամի մածուկ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս. Ժամը մեկ խմել 10-ական կաթիլ էխինացեայի 10%-ոց ոգեթուրմ՝ լուծված 50մլ ջրի կամ մրգային հյութի հետ, սակայն էխինացեան չի կարելի խմել ավելի քան 8 շաբաթ: Կծու կարմիր պղպեղը նույնպես ունի թքարտադրությունը խթանող ազդեցություն, խորհուրդ է տրվում համեմել արգանակներն ու մսով պատրաստված ուտեստները: Ծամեք նեխուրի արմատապտուղ (նման է սպիտակ բողկի, առկա է շուկաներում) կամ գազար՝ փոքր չափաբաժիններով, օրը մի քանի անգամ: Հնարավոր է, որ դա ստաֆիլոկոկի ինֆեկցիա է: Վերջերս նման բողոքներ ուներ ծանոթներից մեկը, խորհուրդ տվեցի, որ ստուգվի ախտորոշման կենտրոնում, նրա մոտ հայտնաբերվեց ոսկեգույն ստաֆիլոկոկ, որը պարզապես «խժռել» էր նրա բերանի խոռոչի լորձաթաղանթի մի մասը: Նրան չօգնեց դեղորայքային բուժումը, նյարդաբանն ու բուժող բժիշկը խորհուրդ տվեցին անցնել արյան փոխներարկման կուրս: Այդ գործողությունը (6 անգամյա) կարծես վերակենդանացրեց հիվանդին: Հինգ տարի առաջ «СЕКРЕТЫ НАРОДНЫХ ЦЕЛИТЕЛЕЙ» (թ.2, 2010) ամսագրում ընթերցողը (Նատալիա) գրել էր, որ ունի «գնդիկի զգացում» (ком в горле, ощущение волос во рту) կոկորդում, նաեւ ադնեկսիտ, ֆարինգիտ ու ռեւմատոիդ արթրիտ: Ես պատասխանել եմ նրան («СНЦ», թ.4, 2010): Գտեք ու վերացրեք վարակի օջախը:

Anna

07.12.2015

Հարգելի բժիշկ' արդյոք ինչը կարող է պատճառ հանդիսանալ, բերանի խոռոչի չորությունը, սպիտակ փառը, կոկորդում խեղտոցն ու մռմռոցը: Իսկ քնած ժամանակ, երբ մեջքի վրա եմ պարկած շնչառությունս փակվում է և կարծես խանգառող գունդ լինի: Մասնագետի մոտ ստուգվել եմ ոչինչ չեն հայտնաբերել, կարծում են որ կարող է ներվային սպազմ լինի, կամ մկանային ձգվածություն, քանի որ մկանային պռոբլեմներ ունեմ, սակայն սպիտակ փառը և խեղտող չորությունը, բերանի խոռոչում, կարծում եմ այլ պռոբլեմի մասին է խոսում:

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ